«Time»-ի «Տարվա մարդ» կոչման համար կպայքարեն Էրդողանն ու էլ Սիսին

թայմՆշանավոր «Time» հանդեսը ինչպես ամեն տարի, այս տարի ևս անցկացնում է քվեարկություն ընտրելու համար «Տարվա մարդ» անվանակարգի հաղթողին: Այս տարի խմբագիրներից բացի քվեարկությանը մասնակցելու են նաև ընթերցողները: Այսպես 2013 թվականի «Տարվա մարդ» կոչմանը արժանանալու համար պայքարում են երկու թեկնածու՝ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը և Եգիպտոսում ռազմական հեղաշրջում իրականացրած գեներալ նախագահ Աբդուլֆեթահ էլ Սիսին: «Հյուրիյեթի» հաղորդմամբ՝ Անկարայի և Կահիրեի միջև լարված հարաբերությունների շրջանում այս երկու առաջնորդների ընտրությունը ուշադրություն է գրավել: Հանդեսը իր ընտրությունը հետևյալ կերպ է բացատրել: «Գեզի» այգու իրադարձությունների ճնշմամբ՝ Էրդողանը ցույց տվեց իր բռնապետական բնավորությունը, իսկ գեներալ էլ Սիսիին հաջողվեց իշխանազրկել ժողովրդավար ճանապարհով ընտրված նախագահ Մուհամադ Մուրսիին:

Քվեարկության արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 4-ին և կհրապարակվեն դեկտեմբերի 6-ին: Այս պահին Սիսին հաղթում է Էրդողանին՝ հավաքելով ձայների 70 տոկոսը:

Tags: , , ,