Թուրքական «TRT Haber»-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ Թուրքիան զենք է մատակարարում սիրիական ընդդիմությանը: Վերջինիս խոսքերով՝ այս ամենը արվում է, որպեսզի քողարկվի Թուրքիայի անհաջողությունը սիրիական ճգնաժամում:
Քըլըչդարօղլուն նաև նշել է, որ որ Թուրքիայի վարած քաղաքականությունը մերձարևելյան տարածաշրջանում սխալ է: «Թուրքիան Մերձավոր Արևելքի երկրների նկատմամբ սխալ քաղաքականություն արդյուքնում կորցրեց այնպիսի կարևոր երկրներ ինչպիսիք են Սիրիան, Եգիպտոսը, Իսրայելը»,-հայտարարել է Քըլըչդարօղլուն:
Tags: Ասադ, թուրքիա, Քեմալ Քըլըչդարօղլու