Ռուսաստանը, համաձայն ժամանակացույցի, Ադրբեջան է ուղարկել պատվիրված Ми-35М ուղղաթիռների հիմնական մասը։
Այդ մասին ասել են “Ռոսօբորոնէքսպորտից”, որն անցյալ շաբաթ մասնակցել է “Dubai Airshow-2013” ավիաշոուին, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությանն
Մնացած ուղղաթիռները ներկայում արտադրվում և փորձարկում են անցնում։ Մոտ ապագայում առաքվելու է պատվիրված ուղղաթիռների հերթական խմբաքանակը։
“Ադրբեջանը տարածաշրջանում մեր ամենամեծ գնորդն է, միևնույն ժամանակ՝ մեր ամենամեծ պատվիրատուն”,- հայտնել են ընկերությունից։
