Ֆրանսիան պատրաստվում է պատժել մարմնավաճառների հաճախորդներին

մարնավաճառՖրանսիայի կառավարությունը պատրաստվում է ընդունել մարմնավաճառության դեմ Եվրոպայում ամենախիստ օրենքներից մեկը: Չորեքշաբթի օրը պառլամենտի քննարկմանը կներկայացվի մի օրենք, ըստ որի կպատժվեն մարմնավաճառի հաճախորդները, իսկ մարմնավաճառը կպաշտպանվի:

Ինչևէ այս օրինագիծը ազատական համբավ ունեցող երկրում դիմադրության կհանդիպի: Բողոքարկողների շարքում են Կատրին Դնոյովը և էստրադային երգիչ Շառլ Ազնավուրը:

Ֆրանսիայում մարմնավաճառությունը օրինական է, սակայն հասարակած տները և կավատությունը անօրինական են համարվում:

Առաջարկվող օրենքով մարմնավաճառների հաճախորդները կդուգանվեն 1,500 եվրո (2,000 դոլար), իսկ կրկնվելու դեպքում տուգանքի չափը կդառնա 3,000 եվրո: Հնարավոր է, որ նրանց նաև ստիպեն մասնակցել մարմնավաճառության վնասները թեմայով դասընթացի:

Օրինագիծը առաջարկել են աջերից և ձախերից բաղկացած պատգամավորների մի խումբ, այն պաշտպանում է նաև սոցիալիստ կառավարությունը: Շվեդյան նմանատիպ օրենք ընդունել է 1999թ-ին, որից հետո փողոցային մարմնավաճաների թիվը Շվեդիայի երեք խոշորագույն քաղաքներում 1999թ-ին 730-ի համեմատությամբ 10 տարի անց դարձել էր 300-430: Միևնույն ժամանակ հարևան Նորվեգիայում և Դանիայում մարմնավաճառության աճ էր գրանցվել:

Ֆրանսիայում այս օրինագծի կողմնակիցները պնդում են, որ այն կնվազեցնի սեռական թրաֆիքինգը և արտոնություններ կտա մարմնավաճառներին:

Այս ամսվա սկզբին 60 հայտնի մադիկ՝ ներառյալ Դնյովը և Ազնավուրը, բողոքի նամակ էին հրապարակել, որտեղ ասվում էր, որ իրենք չեն աջակցում կամ խրախուսում մարմնավաճառությունը, սակայն դեմ են մարմնավաճառներին կամ նրանց հաճախարդներին պատժելուն և առանց գաղափարական նախապաշարմունքների իրական բանավեճ անցկացնելու կոչ էին արել:

 

Tags: ,