Անթալիայում մեկնարկած շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնության առաջին տուրում Հայաստանի և Ռուսաստանի հավաքականների մրցամարտն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով:
Վերջինը պարտիան ավարտեց Վլադիմիր Հակոբյանը; Նա սև խաղաքարերով մրցում էր Ալեքսանդր Գրիշչուկի հետ և նավակային վերջնախաղում դժվարին իրավիճակում էր հայտնվել, սակայն կարողացավ խուսափել պարտությունից: 88-րդ քայլին մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին:
Լևոն Արոնյանը, հանդես գալով սևերով, միավորը բաժանեց Վլադիմիր Կրամնիկի հետ, Սերգեյ Մովսիսյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Սերգեյ Կարյակի հետ: Գաբրիել Սարգսյանը խաղում էր սպիտակներով և Յան Նեպոմնյաշչիի հետ ոչ-ոքի ավարտեց պարտիան: Ի դեպ, մեր շախմատիստն առավելություն ուներ, բայց չկարողացավ հաղթել:
Երկրորդ տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցը Եգիպտոսի թիմն է:
Tags: Հայաստան-Ռուսաստան, շախմատ, սպորտ