Ոստիկանությունը Գյումրիում տարածք է ուզում

ոստիկանությունՎերջին շրջանում ոստիկանությունը Գյումրիում, կարծես, անընդհատ տարածքի կարիք ունի: Այս նպատակով կառավարության ղեկավարն անձամբ էր եկել Գյումրի, ուսումնասիրել մի քանի շենքեր: Խոսքը պետական սեփականություն համարվող վիրաբուժական հիվանդանոցի նախկին շենքի, քաղաքապետարանի նախկին շենքի, որ այժմ օգտագործվում է տրանսպորտի պետական տեսչության և չափագիտության ազգային ինստիտուտի Գյումրու տարածքային բաժնի կողմից և երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի նորակառույց շենքերի մասին է:

“Մենք այստեղ ունենք պետական սեփականություն հանդիսացող շենք-շինություններ: Եվ հիմա խնդիր էդրված, որպեսզի դրանք օպտիմալ կառավարենք: Ունենք պետական գերատեսչություններ, որոնք տարածքները վարձակալում են, այն դեպքում, երբ մենք պետք է շահագործենք նոր պետական տարածքներ: Խնդիր էդրվում, որպեսզի նրանք վարձակալած տարածքներից դուրս գան, տեղափոխվեն պետական տարածքներ: Դրա համար անհրաժեշտ է որպեսզի մենք հասկանանք`որոնք են այդ տեղաբաշխումների լավագույն տարբերակները: Այդ թվում, նաև գոյություն ունի ոստիկանության տեղաբաշխման խնդիրը: Գյումրի քաղաքում տեղակայված ոստիկանությունն այս պահին զբաղենում է չորս տարածք և ցրված է տարբեր տեղերում, ընդ որում, մի մասը` վարձակալությամբ, մի մասի տարածքները հարմար չեն” Հիմա գնահատումենք, թե ոստիկանությանհամար ամենանպատակահարմար տարածքը որը կարող է լինել”, – նշեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Տեղեկանալով կառավարության ղեկավարի այցի մասին` չափագիտության կենտրոնի աշխատակիցները հավաքվել էին շենքի բակում և իրենց անհամաձայնությունն էին հայտնում` ատարծքն ազատլու առումով: Սակայն վարչապետը լրագրողներին փոխանցեց, որ այս շենքը, մնալու է ինստիտուտին:
Հավելենք, որ Գյումրու ավագանու նոյեմբերի 12-ի նիստում որոշվել էր համայնքային սեփականությունը հանդիսացող Պարույր Սևակ փողոց 8 շենք, 1/1 հասցեում գտնվող 352.1քմ տարածքը ոստիկանությանն անհատույց օգտագործման տալ: Այս նախագծին դեմ էր արտահայտվել ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը` նշելով. “ՀՀ այս տարվա բյուջեն նախատեսել է ոստիկանության համար ծախսել 27 միլիարդ 861 մլն 927 հազար դրամ: Մեր քաղաքում կա 4000-ից ավել անօթևան ընտանիք, ես ուղղակի աննպատակահարմար եմ համարում էս տեսակ բյուջեով ոստիկանությանը մեր քաղաքի սուղ միջոցներից անհատույց տրամադրել այդպիսի հսկա մակերես: Առաջարկում եմ բանակցություններ վարել վարձակալման հնարավոր եղանակի համար և որոշակի գումար ներմուծել համայնքի բյուջե: Գտնում եմ, որ շատ անարդարացի է մեր քաղաքի պայմաններում ոստիկանությանը նման տարածք տրամադրելը: Չեմ ասում, թե ոստիկանությանն ընդհանրապես տարածք չտանք, այլ համայնքի գույքն արդյունավետ օգտագործենք, կարելի է դրանով գումար բերել բյուջե` գոնե խորհրանշական գումարով վարձով տրամադրելն ավելի արդարացի է”:
Սակայն քաղաքապետ Սամվել Բալասանյանն այլ դիրքորոշում հայտնեց.“ Քանի որ “Անի” թաղամասում պետք է ոչ միայն պարեկային, նաև այլ ծառայություններ լինեն, հիմա չեմ ուզում հրապարակել, դրա հետ կապված, ես գտնում եմ, որ պետք է անհատույց տրամադրենք, որպեսզի էնտեղ ծառայություն կարողանանք իրականացնել

Tags: ,