Շոտլանդիայում հրապարակվել է այսպես կոչված “Սպիտակ գիրքը”` անկախության անցման պլանը: Արդեն որոշվել է նոր պետության հռչակման ամսաթիվը` 2016-ի մարտի 24-ը: Ու դա այն դեպքում, երբ մինչև հանրաքվեն, որի ժամանակ շոտլանդացիները կարտահայտեն իրենց ցանկությունը` ուզում են անկախանալ, թե ոչ, մնացել է համարյա մեկ տարի:
Շոտլանդիայի կառավարությունը Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու պլանը հրապարակելու համար ընտրել է Գլազգոյի գիտական կենտրոնը:Հակառակորդները առաջվա պես անկախացման նախագիծը ֆանտաստիկ են համարում:
Երեքշաբթի ներկայացված մի քանի հարյուր էջանոց “Սպիտակ գրքում“ պետության անկախացման սկզբունքների մասին 650 հարցեր են ու պատասխաններ, սկսած պետական կառույցներից ու անվտանգությունից, վերջացրած փոստային ծառայության կազմակերպման ու պատմական հուշարձանների պահպանության հարցերով:
Շոտլանդիայի առաջին նախարար Ալեքս Սալմոնդը վստահ է, որ այդ գիրքն ընթերցելով` ընտրողները կքվեարկեն Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու օգտին: Շոտլանդիայի ու Անգլիայի քաղաքական միությունը 300 տարվա պատմություն ունի, սակայն անկախացման գաղափարը միշտ էլ եղել է: XX դարի վերջին այստեղ կարողացան հասնել նրան, որ սեփական խորհրդարան ընտրելու իրավունք ձեռքբերվեց:
Լոնդոնում վախեցնում են նրանով, որ անկախացման հետ Շոտլանդիան կկորցնի ԵՄ անդամությունը: Բնակչության եկամուտները կտրուկ կնվազեն, բացի այդ, Մեծ Բրիտանիան կարող է զրկել միացյալ տարադրամից: Շոտլանդիայի կառավարությունը վստահեցնում է, որ նման խնդիրներ չեն ծագի:
Սալմոնդը պնդում է` Շոտլանդիայի ապագան պետք է որոշեն միայն այդ երկրում բնակվողները: Մեծ Բրիտանիան օգտագործում է իր ազդեցությունը, որ Շոտլանդիայի անջատումը թույլ չտա:
Tags: Շոտլանդիա
