Sotheby’s-ում վաճառվել է ԱՄՆ-ում հրատարակված ամենահին գիրքը

b_214967Ներկայիս Միացյալ Նահանգների տարածքում հրատարակված ամենահին գիրքը վաճառվել է Նյու Յորքի Sotheby’s-ում` 14 մլն դոլարով: Դա սաղմոսագիրք է, որը տպագրվել է 1640-ին, Քեմբրիջում (Մասաչուսեթսի նահանգ):

Այն հեռավոր ժամանակներում  չկար նահանգ, գոյություն ուներ Մասաչուսեթսի նեղուցի բրիտանական գաղութ: Լոնդոնից բերված տպագրական մեքենայի վրա քրիստոնեական ժամասացության համար այստեղ սաղմոսագրքի շուրջ 1,7 հազար օրինակ է տպագրվել: Աճուրդի կազմակերպիչների տվյալներով, մեր օրեր են հասել դրանցից 11 օրինակ, բոլորն էլ գտնվում են տարբեր հավաքածուներում, այդ թվում ` ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում` Երկրագնդի ամենամեծ գրապահոցում,  և Յեյլի համալսարանի գրադարանում: Եվ միայն այս օրինակն է, որ մասնավոր անձի ձեռքում  հայտնվեց:

“Ակնհայտ է, որ այն հաճախակի է օգտագործվել, ամենայն հավանականությամբ` ժամասացության համար, քանի որ բնորոշ նշումներ կան”,-ասել է փորձագետը: 15×12,5 չափսով սողմոսագրքի էջերը շատ դեղնած են:

Tags: