Ադրբեջանում եվրաինտեգրման օգտին ցույց է կազմակերպվելու

1 (3)Ադրբեջանում Ազգային խորհրդի կազմի մեջ մտնող ընդդիմադիր կուսակցությունները ցույցեր կազմակերպելու ուղղությամբ ակտիվ խորհրդակցություններ են իրականացնում Վիլնյուսում տեղի ունենալիք գագաթնաժողովի նախօրեին: Այս մասին տեղեկացրել է “Ենի Մուսավաթ” թերթը`հղում կատարելով Ազգային  խորհրդում անանուն աղբյուրին, հաղորդում է “Հագին” կայքը:

Ըստ կայքի` ընդդիմությունը մտադիր է ցույց կազմակերպել`ի պաշտպանություն եվրաինտեգրման: Նշվում է նաև, որ վերջինս մտադիր չէ ցույցի կազմակերպումը  համաձայնեցնել Բաքվի քաղաքապետարանի հետ, ուստի միայն ծանուցում է ուղարկելու:

“ԱՊՀ մի շարք երկրներում եվրաինտեգրման աջակցությանը ուղղված հանրահավաքներ են անցկացվում: Կարծում ենք`Ադրբեջանը ևս պետք է նման ակցիա կազմակերպի: Ի սկզբանե նախատեսվում էր հակակառավարական ակցիա կազմակերպել, սակայն նախագահի`Վիլնյուս մեկնելու մասին իմանալուց հետո մենք փոխեցինք ակցիայի ֆորմատը”,-նշում է աղբյուրը:

 

Tags: