Ստամբուլցիները բողոքում են սիրիացի մուրացկաններից

Ստամբուլ, սիրիացի մուրացկանՎերջին ժամանակներս թուրքական մեծ քաղաքները բախվել են լուրջ խնդրի հետ՝ այն է սիրիացի փախստականների թվի աճը: Ժամանակին փախստականների ներգաղթը վերահսկող միջոցներ ձեռք չառնելու հետևանքով, այս խնդիրը օրեցօր ավելի հրատապ է դառնում: Այսպես Ստամբուլի ոստիկանությունը ամեն օր բազմաթիվ բողոքներ է ստանում, որոնց մոտ 60 տոկոսը ուղղված է սիրիացի մուրացկանների դեմ: Թուրքական «Հաբերլերի» հաղորդմամբ՝ միլիոնավոր սիրիացի փախստականներից միայն 200 հազարն է ապաստան գտել վրանային ճամբարներում: Մյուսները նախընտրել են ինքնուրույն ապրել մեծ քաղաքներում՝ իրենց գոյությունը պահպանելու համար ընտրելով մուրացկանության ուղին: Հաճախ այս գործը հանձնարարվում է երեխաներին:

Ստեղծված իրավիճակը առաջացրել է ստամբուլցիների դժգոհությունը: Ոստիկանությունը սկսել է ձերբակալել մուրացկանությամբ զբաղվողներին: Արդեն մոտ 500 ընտանիք հայտնվել է բաժանմունքում «փողոցային բիզնեսով» զբաղվելու համար: Չնայած թուրքական ոստիկանությունը շաբաթական մոտ 30-40 սիրիացի մուրացկան է ձերբակալում, այնուհանդերձ այս երևույթի կանխման համար հիմնարար քայլեր չեն ձեռնարկվում: Կալանավորված սիրիացիներին կարճ ժամանակ անց բաց են թողնում, վերջիններս էլ վերադառնում են իրենց գործին:

Tags: ,