Սեպտեմբերի 22-ին Գերմանիայում տեղի ունեցած ընտրություններից հետո Քրիստոնյա միություն ու Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները կոալիցիա կազմելու համար բանակցություններ էին սկսել, որոնք երեկ ավարտին են հասել: 17 ժամ տևած քննարկումից հետո կողմերը համաձայնության են եկել կոալիցիոն կառավարություն կազմելու հարցում: Սպասվում է, որ Անգելա Մերկելը և Սիգմա Գաբրիելը այս կապակցությամբ համատեղ մամլո ասուլիսով հանդես կգան:
Գերմանական «DPA» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ կողմերը համաձայնության են եկել նաև Գերմանիայում ծնված և մեծացած թուրք ներգաղթյալներին երկքաղաքացիության իրավունք շնորհելու հարցի շուրջ: 1960-ական թվականներից որպես աշխատանքային միգրանտներ Թուրքիայից Գերմանիա մեկնած թուրքերը, որոնց անվանում են գասթարբայթերներ, տասնամյակների ընթացքում Գերմանիայում ձևավորել են 5-6 միլիոնի հասնող թուրքական սփյուռք, որը լուրջ խնդիրներ է առաջացրել գերմանական կառավարության համար: Գերմանաբնակ թուրքերը 23 տարի լրանալուն պես պարտավոր են ընտրություն կատարել և ընդունել թուրքական կամ գերմանական քաղաքացիություն: Թուրքերի գերակշիռ մեծամասնությունը, հավատարիմ մնալով իր հայրենիքն, նախընտրում է ստանալ Թուրքիայի քաղաքացիություն:
Tags: գերմանիա, թուրքեր