Ադրբեջանի զինված ուժերի զորամասերից մեկում հրդեհ է բռնկվել: Զորամասը տեղակայված էր սահմանամերձ Աղջաբերդի շրջանում:
Հրդեհը բռնկվել է զորամասի պահեստում, ինչի հետևանքով այրվել է մեծ քանակությամբ ռազմական հանդերձավորում: Զոհեր չկան, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղեկությունը:
Tags: ադրբեջան, զորամաս, հրդեհ