Մոսկվայում 14 իսլամիստ ծայրահեղականներ են ձերբակալվել

moscow-extrimists-detainՌուսաստանի ոստիկանությունից հայտնել են, որ իրենք ձերբակալել են արգելված արմատական իսլամական կազմակերպության 14 անդամների:

Ոստիկանության հայտարարության մեջ նշվում է, որ չորեքշաբթի օրը Մոսկվայում իրականացված գործողության արդյունքում սպաները առգրավել են զենքեր, ռազմամթերք և ծայրահեղական գրականություն:

Հայտարարության մեջ նշվում է, որ կասկածյալները 1970-ականներին Եգիպտոսում հիմնադրված Թակֆիր Վալ-Հիջրա խմբավորման անդամներ են: Ռուսաստանի գերագույն դատարանը այդ խմբավորումը արգելել է 2010թ-ին:

Ռուսաստանը տեղեկացրել էր, որ իրենք վերահսկողության տակ կպահեն իսլամական ծայրահեղականների հնարավոր վտանգը Օլիմպիական խաղերի ժամանակ, որը տեղի կունենա Սոչիում հաջորդ տարվա սկզբին:

Tags: