Հարավային Աֆրիկայի պաշտոնյաները տեղեկացրել են, որ Հոնգ Կոնգում առգրավված որսագողությամբ ձեռք բերված ռնգեղջյուների 33 եղջյուրները և փղոսկրից պատրաստված հարյուրավոր ուտելու համար նախատեսված ձողիկները և թևնոցները վերադարձվել են Հարավային Աֆրիկա:
Հարավային Աֆրիկայի բնապահպանության նախարարությունից չորեքշաբթի օրը հայտնել են, որ իշխանությունները կուսումնասիրեն առգրավված իրերը որսագողերին և դրանց անօրինական փոխադրումը իրականացրած առաքիչներին բացահայտելու և ձերբակալելու համար:
Նախարարությունից տեղեկացրել են, որ Հոնգ Կոնգի մաքսատան աշխատակիցները իրերը առգրավել էին 2011թ-ի նոյեմբերին Քեյփ Թաունի նավահանգստից ուղարկված կոնտեյներից:
Դատական քննության արդյունքում պարզվել է, որ եղջյուրները վերցնելու նպատակով սպանվել են ինչպես չափազանց երիտասարդ, այնպես էլ տարիքով մեծ ռնգեղջյուրներ:
