Վենեսուելական Կատատումբոն Կայծակների համաշխարհային մայրաքաղաք է դարձել

o_842098Վենեսուելական Կատատումբոյի քաղաքապետարանն իր տարածքը Կայծակների համաշխարհային մայրաքաղաք է հռչակել: Հայտարարությունն արվել է այն  բանից հետո, երբ Գինեսի ռեկորդների գիրքը հայտարարել է, որ Կատատումբոյի տարածաշրջանում գրանցվել է մթնոլորտային էլեկտրական լիցքերի աշխարհում ամենամեծ խտությունը` տարեկան յուրաքանչյուր քկմ-ի վրա` 250:

Նախորդ ռեկորդը Կոնգոյի հանրապետության Կիֆուկա տարածաշրջանին էր պատկանում.այնտեղ կայծակների թիվը տարեկան 1 քկմ-ի վրա հասնում էր 152-ի:

Գիտնականների գնահատմամբ ,Կատատումբո գետի հարթավայրում կայծակների թիվը նույնիսկ 1 մլն-ն է գերազանցում: Նախկինում նավաստիներն այդ բնական երևույթն անվանում էին “Կատատումբոյի փարոս”, քանի որ անդադար լիցքաթափումները տեսանելի էին անգամ 400 կմ հեռավորության վրա:

Գիտնականներն այդ անսովոր երևույթը գործոնների յուրօրինակ համադրությամբ են բացատրում: Անդերի  մինչև 5 կմ բարձրությամբ լեռնագագաթները շրջափակում են քամին, ինչի շնորհիվ առատ գոլորշիացումները դեպի վեր ձգված  հսկայական ամպեր են գոյացնում: Գրեթե անընդմեջ կայծակների լիցքաթափման համար Կատատումբոն անվանում են “օզոնի բնական ֆաբրիկա”, լիցքաթափման արդյունքում մթնոլորտ է արտանետվում  Երկրի  օզոնի խտության մինչև 10%-ը:

Tags: