Ռումինիան Մոլդովայի հետ միավորման ուղու վրա

o_848725 (1)Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն հայտարարել է, որ Մոլդովայի հետ միավորումը պետք է Բուխարեստի համար կարևորագույն նախագիծ դառնա ու դրա իրագործման հավանականության մասին վստահություն  հայտնել:

“Ես համոզված եմ, որ եթե Մոլդովայում ունիոնիստական քամի փչի` Ռումինիան միշտ պատրաստ է: Ռումինիան հիմնարար նախագիծ ուներ ՆԱՏՕ մտնելու, ուներ մեկ ուրիշը` ԵՄ-ին անդամակցելու: Կարծում եմ, որ երրորդ հիմնարար նախագիծը կարող է դառնալ Մոլդովայի հետ միավորումը”; “Ես նույնիսկ քաղաքական գործիչներին, նրանց ցանկությունն ու կարծիքը չեմ հաշվում: Ժողովուրդը, որը ցանկանում է միասին լինել, չի մերժի: Մոլդովայի հետ  իմ բոլոր գործողությունները կապված են եղել միավորվելու հնարավորության գաղափարի հետ: Գիտեմ, որ հիմա այդ պահը չի, սակայն  դա կլինի`արյունը ջուր չի դառնա”:

Հուլիսին Քիշնև կատարած այցի ժամանակ Ռումինիայի նախագահն ասել էր, որ իր մանդատի ժամկետի լրանալուց հետո կխնդրի, որ իրեն Մոլդովայի քաղաքացիություն տան, որ Քիշնևում պայքարի Մոլդովայի ու Ռումինիայի միավորման համար:

Tags: