Ո՞վ է դրության տերը` Յուրի Վարդանյա՞նը, թե՞ Գագիկ Ծառուկյանը

arm138250751421Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարաության կայքում հետաքրքիր պարզաբանում է տրվել այն մասին, թե սպորտում որպես ղեկավար ո՞վ է դրության տերը` Յուրի Վարդանյա՞նը, թե՞ Գագիկ Ծառուկյանը: Այն առանց մեկնաբանության ներկայացնում ենք ընթարցողների ուշադրությանը:

«Ծանրամարտի   Եվրոպայի ոսկե և աշխարհի արծաթե մեդալակիր Առաքել Միրզոյանը «168 ժամ» թերթին տված  հարցազրույցում Գագիկ Ծառուկյանին, որը հանդիսանում է ընդամենը «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ, անվանել է  «սպորտային ղեկավար»: Նման հրապարակմանը չէինք անդրադառնա, եթե այն չկրեր պարբերական բնույթ և չունենար հատուկ միտում:

Միտումնավոր հնչեցվող նմանատիպ ձևակերպումները   հաճախ են կրկնվում ԶԼՄ-ներում, օրինակ՝  «hայրենական սպորտի ղեկավար»,  «hայրենական սպորտի ոլորտի ղեկավար» արտահայտությունները, ուստի  պարզաբանում ենք.

Սպորտի ոլորտի ղեկավարը հանդիսանում է ՀՀ սպորտի և երիտասարդու­թյան հարցերի նախարարը, որը կառավարում է նախարարությունը, որին այդ պաշտոնին նշանակում և ազատում է ՀՀ նախագահը՝ ՀՀ վարչապետի առաջարկությամբ:

Նախարարն իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթները, ինչպես նաև պատաս­խանատու է իրեն  վստահված բնագավառներում տարվող պետական քաղաքականության մշակ­ման, իրականացման և տիրող իրավիճակի հեռանկարային զարգաց­ման համար»:

Tags: , ,