Թուրքիայի Անթալիա քաղաքում այսօր պայքարը կշարունակեն շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնության մասնակիցները, կկայանան 3-րդ տուրի մրցամարտերը: Այսօր Հայաստանի հավաքականը խաղալու է ԱՄՆ-ի ընտրանու հետ: Ի դեպ, ԱՄՆ-ի հավաքականի կազմում է հանդես գալիս նախկին երևանցի Վարուժան Հակոբյանը:
Ուժերը կչափեն նաև հետևյալ մրցակից զույգերը` Ուկրաինա – Ադրբեջան, Հոլանդիա – Գերմանիա, Ռուսաստան – Չինաստան, Թուրքիա – Եգիպտոս:
Թիմերի դասավորությունն այսպիսին է` 1-3. Ադրբեջան, Գերմանիա, Ուկրաինա՝ 4-ական միավոր, 4. Հայաստան՝ 3, 5-6. ԱՄՆ, Չինաստան՝ 2-ական միավոր, 7. Ռուսաստան՝ 1, 8-10՝ Հոլանդիա, Թուրքիա, Եգիպտոս – 0:
