Այսօր տեղի ունեցած նիստում գործադիրը, վերաբաշխում կատարելով 2013թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, Ռուսաստանի Դաշնության «Իգրա թի վի» հեռուստաընկերությունից «Ինչ: Որտեղ: Երբ:» հեռուստանախագծի արտոնագիրը ևս մեկ տարի ժամկետով ձեռք բերելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացրել է 12 միլիոն դրամ: Գումարը նվիրաբերության պայմանագրով կտրամադրվի «Փի-արտ» ՍՊԸ-ին:
