Ադրբեջանում բանակ կզորակոչեն մինչև 40 տարեկանները

Ադրբեջանական բանակԱդրբեջանի Միլի Մեջլիս (Խորհրդարան) է մտցվել պարտադիր զինվորական ծառայության մասին օրենքի փոփոխությունների նախագիծը: Ըստ օրենքի նախագծի՝ բանակ զորակոչման առավելագույն տարիքը երկարացվում է, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը:

Ներկայում Ադրբեջանում զորակոչման ենթակա են 35 տարին չլրացած քաղաքացիները:

Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ զորակոչիկները, որոնց տարկետման ժամկետն ավարտվել է կամ չունեն տարկետման իրավունք, կամ այլևայլ պատճառներով չեն զորակոչվել, պարտադիր զինվորական ծառայության պետք է զորակոչվեն հերթական զինակոչի ժամանակ մինչև 40 տարին լրանալը:

Այս փոփոխության նպատակը Ադրբեջանի զինված ուժերը Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) համակարգին համապատասխանեցնելն է, որի անդամ մի շարք երկրներում պարտադիր զինակոչման առավելագույն տարիքը 45-ն է:

 

Tags: