Նոյեմբերի 29-ին ժ.12:00-ին «Մոսկվա» կինոթատրոնում ` Հաշմանդամների միջազգային օրվան ընդառաջ (դեկտեմբերի 3), «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը կանցկացնի «Ժամանակն է իրագործելու մեր ներուժը» խորագիրը կրող ֆոտոցուցահանդեսի հանդիսավոր բացումը (լուսանկարիչ`Ռասմիլա Ալավերդյան)։
Ցուցադրության մեջ կներառվեն հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային զբաղվածությանը վերաբերող լուսանկարներ, որտեղ ներկայացված են հաշմանդամների աշխատանքային ներուժը, աշխատատեղերի հարմարեցման հնարավոր ուղիները և վարվելակերպի ընդհանուր կանոնները:
Tags: Հաշմանդամներ