Երեկ լույս աշխարհ է եկել ծանրամարտի աշխարհի չեմպիոն, գյումրեցի ծանրորդուհի Նազիկ Ավդալյանի եւ ծանրորդ Էրիկ Կարապետյանի առաջնեկը,archive2.ankakh.com-ը ավելի վաղ տեղեկացրել է այդ մասին: Այժմ նոր մանրամասներ ենք հաղորդում այդ ուրախալի իրադարձույունից: Փոքրիկը ծնվել է 4 կգ քաշով եւ 53 սմ հասակով: Ի պատիվ պապիկի՝ նորածինը անվանակոչվել է Վաչե: archive2.ankakh.com-ի հետ զրույցում նորաթուխ մայրիկը, որ դեռ հիվանդանոցում է, նշեց՝ ծննդաբերությունն անցել է նորմալ, ամեն ինչ հիասքանչ է, իսկ մայրական զգացողությունների մասին ասում է. ՚Հրաշք զգացողություն է, բառերով նկարագրել չի լինում: Ցանկանում եմ, որ բոլոր կանայք, ովքեր չեն զգացել՝ զգան, ովքեր էլ զգացել են՝ հասկանում են ինձ: Հրաշալի զգացողություն է՚:
Նազիկը փոխանցեց, որ դեռ երկու օր էլ կմնա հիվանդանոցում:
Մենք էլ առողջություն ու երջանկություն ենք ցանկանում փոքրին Վաչեին եւ նրա ընտանիքին:
