Աշխարհի ամենաէքստրեմալ զուգարանը Սիբիրում է` տեղակայված 2,600 մ բարձրություն ունեցող ժայռի վրա

Siberian mountain-top toiletԱլթայի լեռների Կարա Տյուրեկ լեռնանցքում գտնվող օդևերութաբանական կայանի զուգարանը, որը կախված է ծովի մակարդակից 2,600 մ բարձրություն ունեցող ժայռից, ճանաչվել է բնական կարիքները հոգալու աշխարհի ամենաէքստրեմալ վայրը:

Կայանի խիզախ աշխատակիցներին ամիսը մեկ անգամ այցելում է փոստատարը եղանակի վերաբերյալ տվյալները վերցնելու համար, իսկ աշնանն  ուղղաթիռով նրանց համար սնունդ, ջուր և փայտ են բերում:

Այդ զուգարանը օգտագործվում է 1939թ-ից և տեղակայված է հարավային ալթայան լեզվից թարգմանաբար Սև սիրտ կոչվող վայրում:

Վերջերս իրականացված աշխարհի անսովոր զուգարանների վերաբերյալ հարցումների արդյունքում Ալթայի զուգարանը ճանաչվել է ամենաէքստրեմալը:

Հարցումների արդյունքում աշխարհի ամենաթանկարժեք զուգարան է ճանաչվել Հոնգ Կոնգում գտնվող Շվեյցարական ոսկե եղջյուր պալատ անվամբ զուգարանը, որը պատրաստված է երեք տոննա ոսկուց, իսկ այն կառուցելու համար մի քանի տարի է պահանջվել:

Աշխարհի ամենասարսափազդու զուգարանը գտնվում է Մեքսիկայի Գվադալախարա քաղաքում և տեղակայված է կառույցներից մեկի 15-րդ հարկի վերելակի հորանի գագաթին:

Tags: