Հոկտեմբերի 17-ին, ժամը 03.30-ին, 1954 թ. ծնված Էդիտա Ա.-ն ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է տվել, որ հարմարեցված գործիքով մուտքի դուռը բացելով` տնից գողացել են ոսկյա մատանի, տղամարդու 3 ժամացույց, բջջային հեռախոս, հուշանվեր և 1 շիշ օղի` պատճառելով մոտ 1.700.000 դրամի նյութական վնաս:Նոյեմբերի 27-ին, ժամը 22.00-ին, Արմավիրի մարզի Շահումյան գյուղի իր բնակարանից բերման է ենթարկվել 1974 թ. ծնված, նախկինում 4 անգամ դատապարտված Գևորգ Մ.-ն:
Գևորգ Մ.-ն ձերբակալված է:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:
Tags: գողություն, ոստիկանություն
