Լևոն Զուրաբյանը գտնում է, որ ժողովուրդը պետք է ընտրի «անբիծ» քաղաքական ուժ ՀԱԿ-ին

LevonZurabyan2010Աժ ավանդական ճեպազրույցի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ ձևակերպված է այս ընտրարշավի հիմնական հարցը և այդ հարցը ձևակերպել է ՀԱԿ-ը. «Արդյո՞ք ժողովուրդն իր քվեն տալու է իրեն թալանած կուսակցության ներկայացուցչին, թե՞ ժողովուրդը ցանկանում է դադարեցնել այս թալանը երկրում և պետական իշխանությունը հանձնել այնպիսի ուժի, ինչպիսին է Հայ ազգային կոնգրեսը, որը անբիծ քաղաքական ուժ է և ազնիվ պետական կառավարման սկզբունքների կողմնակից»:

Ի դեպ, Լևոն Զուրաբյանի հայտարարությունը` ՀԱԿ-ի «անբիծ» լինելու վերաբերյալ լրագրողների որոշ մասի կողմից զարմանքի բացականչությունների արժանացավ:

Այնուհետև Զուրաբյանն ասաց, որ իրենք հանրության և դատախազության դատին են ներկայացրել մի փաստ, որը վկայում է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զբաղեցնելով պետական պաշտոններ, կուտակել է հսկայական ունեցվածք:

Նա նաև ասաց, որ ՀԱԿ-ն այս ընտրություններին ակնկալում է առնվազն 20 տոկոս ձայն հավաքել:

Tags: