Երևանում շուքով բացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» հանդբոլի միջազգային մրցաշարը

IMG_8212Այսօր մայրաքաղաքի «Դինամո» մարզասրահում կայացավ «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» հանդբոլի միջազգային 4-րդ մրցաշարի բացման արարողությունը:
Ամեն բան շուքով արվեց: Հանդիսավորությամբ մարզասրահ բերվեցին մասնակից երկրների` Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Հայաստանի  դրոշները, թիմերի խաղացողները շարքեր կազմեցին:
Ողջույնի խոսք ասացին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը, «Դինամո» մարզընկերության փոխնախագահ Գառնիկ Հայրապետյանը, Ռուսաստանի հանդբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վիկտոր Պոլոտենկոն:
Անակնկալ մատուցեց Հայասատանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը:
Նա իր ելույթը սկսեց հայերեն, նշելով, որ այս մրցաշարի կազմակերպումը նպաստում է տարբեր ժողովուրդների կապերի սերտացմանը, իսկ մեր մարզասերների համար լավ նվեր է, հետո էլ մասնակիցներին ողջունեց  նաև ռուսերեն, ուկրաիներեն, վրացերեն և միջազգային մրցաշարը հայտարարեց բացված:

Tags: ,