Հրապարակվել է 50,000 մշտական բնակչի համար նախատեսված լողացող քաղաքի անհավանական նախագիծը

floating CITY-freedom shipՖլորիդայում գտնվող ընկերությունը մտադիր է կառուցել Ազատության նավ անվանումով լողացող քաղաք, որը անընդհատ բաց ծովում կգտնվի:

Նախագծված նավը ունի 1,3 կմ երկարություն, 25 հարկանի շենքի բարձրություն և նախատեսված է 50,000 մշտական բնակիչների համար:

Այնտեղ տեղակայված կլինեն դպրոցներ, հիվանդանոցներ, խանութներ, այգիներ, ակվարիում, խաղասրահ, պատկերասրահ, ինչպես նաև տանիքին կունենա օդանավակայան և հետնամասում՝ նավանորոգարան:

Նախագծի հեղինակն է Freedom Ship International ընկերությունը: Նավի կառուցումը կարժենա 10 միլիարդ դոլար, այն կկշռի 2,7 միլիոն տոնա, ինչը նշանակում է, որ նավը չափազանց մեծ չափերի պատճառով երբևէ նավահանգիստ մտնելու հնարավորություն չի ունենա:

Սա նշանակում է, որ ծովային համայնքը ամբողջ ժամանակ կանցկացնի բաց ծովում և տարվա մեջ երկու անգամ երկրագնդի շուրջ պտույտ կկատարի:

Նավի ուղեգիծը կսկսվի Միացյալ Նահանգների արևելյան ափից, Ատլանտիան օվկիանոսով կհասնի Եվրոպա, կանցնի Իտալիայով՝ նախքան հետ շրջվելը և Աֆրիկայի շուրջ պտտվելը, որից հետո այն կանցնի Ավստրալիայով՝ ուղևորվելով դեպի Ասիա՝ նախքան Ամերիկայի արևմտյան ափի մոտ տարին եզրափակելը և շարժվելը դեպի հարավային Ամերիկա:

Բացի մշտական բնակիչների համար նախատեսված սենյակները՝ Ազատության նավը կունենա 30,000 ամենօրյա այցելուների, ինչպես նաև 20,000 աշխատակիցների և գիշերը նավի վրա անցկացնող 10,000 հյուրերի համար նախատեսված ազատ սենյակներ:

Նավի տանիքին տեղակայված օդանավակայանը կսպասարկի 40 ուղևորի համար նախատեսված մասնավոր և առևտրական փոքր ինքնաթիռների:

Ամբողջական նավը կունենա 228մ լայնություն, 106մ բարձրություն և 1,3 կմ երկարություն:

Նավը էներգիա կստանա տարբեր աղբույներից՝ ներառյալ ալիքների և արևային, ինչպես նաև դրա վրա տեղակայված գեներատորներ արտադրած էներգիան:

Նավի այցելուները կարող են նավից հեռանալ ինքնաթիռով կամ նավով և այցելել քաղաքներ ու երկրներ, որտեղից նավը անհրաժեշտության դեպքում նաև պաշարներ կվերցնի:

 

Tags: ,