Ոստիկանությունը ձերբակալել է 500,000 դոլար արժողությամբ կոկային տեղափոխող նիգերիացու

կոկայինՈստիկանությունը ձերբակալել է 28-ամյա նիգերիացու, որի մոտ հայտնաբերվել է բարձրախոսների մեջ թաքցրած, կես միլիոն դոլար արժողությամբ կոկային, որը նա Նիգերիայի Կանո քաղաք էր բերել Բրազիլիայի Սան Պաոլո քաղաքից:

Հրամանատար Ամբրոզ Ումորուն հայտնել է, որ 3 կգ կոկային տեղափոխող տղամարդը ձերբակալվել է չորեքշաբթի օրը Կանոյի միջազգային օդանավակայանում:

Տղամարդը լրագրողներին հայտնել էր, որ բարձրախոսները Սան Պաոլոյի օդանավակայանում իրեն է տվել մի անծանոթ և խնդրել տեղափոխել Կանո, իսկ ինքը դրանց պարունակության մասին ոչ մի տեղեկություն չի ունեցել:

ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցագործության գրասենյակի տվյալներով՝ Հարավային Ամերիկայից Եվրոպա ուղարկվող կոկայինի 25-66 տոկոսը անցնում է արևմտյան Աֆրիկայով:

 

Tags: , ,