Թուրքիայի զարգացման նախարար Ջևդեթ Յըլմազը հայտարարել է, որ Թուրքիան և Իրանը հնարավոր է ազատ տնտեսական գոտի ստեղծեն: Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբեր7»-ը: Նախարարի խոսքերով՝ Անկարան և Թեհրանը լավ հարաբերություններ ունեն բոլոր բնագավառներում, սակայն տնտեսության ոլորտը հետ է մնում մյուսներից: «Թուրքիայի և Իրանի միջև տնտեսական հարաբերությունները, երկրների ունեցած ներուժի համեմատությամբ, ավելի ցածր մակարդակի վրա են»,-նշել է Յըլմազը:
Թուրք նախարարը նաև նշել է, որ Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների թուլացումը կնպաստի տարածաշրջանի, այդ թվում նաև Թուրքիայի զարգացմանը: Ավելի վաղ Թուրքիայում Իրանի դեսպանը հայտարարել էր, որ Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները բացասականորեն են ազդել Անկարայի հետ տնտեսական հարաբերությունների վրա:
Tags: ազատ տնտեսական գոտի, թուրքիա, իրան