Հովհաննես Սահակյանը` Տարոն Մարգարյանի հայտարարագրած ունեցվածքի և Ստեփան Մարգարյանի ուշացած հայտարարության մասին

images (1)Այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն անդրադարձավ Տարոն Մարգարյանի հայտարարագրած ունեցվածքին ու դրա շուրջ տեղի ունեցող քննարկումներին: Նրա կարծիքով, Տարոն Մարգարյանն ազնվորեն հայտնել է իր ունեցվածքի մասին, մինչդեռ նրան քննադատողները թաքցրել են իրենց իրական ունեցվածքը:

Լրագրողներից մեկն էլ հարցրեց` արդյո՞ք ազնվությամբ հայտարարագրելն արդարացնում է ազնիվ ճանապարհով ձեռք չբերված ունեցվածքը: Հովհաննես Սահակյանը թերահավատներին խորհուրդ տվեց սպասել մինչև իրավապահ մարմինները Տարոն Մարգարյանի ունեցվածքի վերաբերյալ իրենց եզրակացությունը կտան և կպարզվի, որ ամեն ինչ ազնիվ է:

Վերադառնալով ճեպազրույցների հիմնական թեմային` ավագանու ընտրություններին, լրագրողները ՀՀԿ խմբակցության քարտուղարին տեղյակ պահեցին նախորդ բանախոսներից մեկի` ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մուրադյանի հայտարարությունը, թե ԲՀԿ-ն այս ընտրություններում կլինի առաջինը, իսկ մյուսները կպայքարեն երկրորդ տեղի համար: Հովհաննես Սահակյանն ասաց. «Ստեփան Մարգարյանն ուշացել է: Չեմ կարծում, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր հալածյալի իր կեցվածք պետք է լինի առաջինը»:

Tags: