Ադրբեջանի Պետական հանձնաժողովը, որը զբաղվում է երեխաների, կանանց և ընդհանրապես ընտանեկան հարցերով, նշում է, որ Ադրբեջանում ծնողների անպատասխանատվության պատճառով բազմաթիվ երեխաներ հայտնվում փողոցում: Հանձնաժողովի զեկույցում նշվում է, որ շատ դեպքերում դա տեղի է ունենում այն պարագայում, երբ ծնողը միևնույն ժամանակ և աշխատում է և զբաղվում երեխայի խնամքով:
Ստեղծված իրավիճակը շտկելու համար անհրաժեշտ է, որ պետությունը խստացնի և վերահսկի երեխաների հաճախելիությունը դպրոցներ: Ադրբեջանական կառավարությունը ծնողների նման վերաբերմունքից խուսափելու համար, նախատեսում է ուսումնական միջոցառումների իրականացում ծնողների շրջանում և օրենսդրության խստացում: Թուրքական «Հաբերլերի» հաղորդմամբ՝ Ադրբեջանի Պետհանձնաժողովը ներքին գործերի մարմինների հետ միասին արդեն զբաղվում է վերը նշված հարցերի լուծմամբ:
2012 թվականից անցկացվող հարյուրավոր հետազոտություններ և հարցումների պարզվել էր, որ Ադրբեջոնւմ 41 երեխա ապրում է դրսում և զբաղվում անօրինական աշխատանքով: Նրանցից 14-ը բնակեցվել է մանկապարտեզներում, հատուկ դպրոցներում: Միաժամանակ բազմաթիվ դիմումներ են ուղարկվել առողջապահության նախարություն երեխաներին անհրաժեշտ օգնություն տրամադրելու հույսով:
Tags: ադրբեջան
