Ճապոնացի տղամարդը հիվանդանոցից խոշոր գումար է ստացել ծննդատան սխալի պատճառով ճոխության փոխարեն աղքատության մեջ մեծանալու համար

ծննդյան նշանՏարեց ճապոնացի տղամարդը, որին ծննդատանը սխալ ծնողների էին հանձնել, հիվանդանոցին հաջողությամբ դատի է տվել ճոխ կյանք ունենալու փոխարեն աղքատ ընտանիքում մեծանալու համար:

60-ամյա տղամարդը նշել է, որ կցանկանար ժամանակի սլաքը հետ պտտել՝ իմանալով, որ իր իրական ծնողները հարուստ են եղել և իր եղբայրները ճոխ կյանքով են ապրել:

Փոխարենը նրան մեծացրել է իր կենսաբանական մայրը չհանդիսացող մի կին, որը ամուսնու մահից հետո պայքարում էր նաև իր մյուս երեխաներին կերակրելու համար:

60 տարի առաջ հիվանդանոցից սխալ ծնողների հանձնված երեխան ծանր կյանք է ունեցել և դարձել է բեռնատարի ամուրի վարորդ:

Այժմ Տոկիոյի շրջանային դատարանը հիվանդանոցից պահանջել է 1953թ-ին տեղի ունեցած սխալի համար որպես վնասի հատուցում տղամարդուն 250,000 ֆունտ վճարել:

Տասնամյակների վաղեմություն ունեցող սխալը պարզվել էր, երբ հարուստ ընտանիքի երեք եղբայրները իրենց ծնողների մահից հետո ԴՆԹ անալիզ էին հանձնել, քանի որ իրենց մեծ եղբայրը բոլորովին նրանց նման չի եղել:

Այնուհետև նրանք ստուգել էին հիվանդանոցի գրանցումները և պարզել իրենց կենսաբանական մեծ եղբոր ինքնությունը:

Այժմ չորս եղբայրները կապ են հաստատել միմյանց հետ անցած տարիները հետ վերադարձնելու համար:

 

Tags: