Երկնաքարի բեկորները խրվել են երեխայի գլխի մեջ

iԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում 7-ամյա Սթիվեն Լիպարդը տուժել է երկնաքարի բեկորներից: Երեխան խաղում էր տան բակում, երբ ոլոռի հատիկի չափ բեկորները խրվեցին նրա գլխի մեջ: Երբ հայրը որդու գլխի մեջ մանր մետաղական քարեր հայտնաբերեց, սկզբից կարծեց, թե գոլֆի գնդակն է ընկել նրա գլխին, ապա ենթադրեց` խոշոր գիշատիչ թռչուն է հարձակվել: Սակայն  լաբորատոր վերլուծությամբ պարզվեց, որ սուր գլխացավի պատճառը երեխայի գլխին թափված երկնաքարի բեկորներն են:

Հիվանդանոցում երեխայի գլխի բացվածքը կարեցին: Բժիշկները հավատացնում են, որ երեխային ոչինչ չի  սպառնում,  ու շուտով վերքը կսպիանա: Սթիվենը որոշել է պահել տիեզերական քարերի բեկորները:

Tags: