Լիբիայի իշխանությունները փող չունեն, որ 2013-ի վերջին եռամսյակի համար պետծառայողներին աշխատավարձ վճարեն: Ինչպես հայտարարել է կառավարության ղեկավար Ալի Զեյդանը, երկրի իշխանությունները չեն կարողանա վճարել պետծառայողներին, քանի դեռ գրոհայինները Մուամար Քադաֆիի տապալումից հետո զավթած նավահանգիստներն ու նավթի հանքերը չազատեն:
Վարչապետը նշել է նաև, որ երկրի եկամուտները նավթի արդյունահանումից նախկին մակարդակի համեմատ ընկել են 80%-ով: Մինչ 2011-ի պատերազմը Լիբիան օրական միջինը 1,6 մլն բարել նավթ էր արդյունահանում, հիմա` օրական 250 հազար բարել, ինչն էլ ֆինանսական ողբալի վիճակի է հասցրել երկիրը:
Tags: լիբիա