Մոսկվայում Երևանի օրերի շրջանակում անցկացվել են Մոսկվա-Երևան պատանեկան մարզական խաղեր

Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող Երևանի քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակության անդամները ներկա են գտնվել «Երևանի օրերը Մոսկվայում» ծրագրի շրջանակում անցկացվող Մոսկվա-Երևան պատանեկան մարզական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը:

մարզական խաղեր«Չերտանովո» մարզահամալիրում անցկացվող խաղերին մասնակցում են Երևանի քաղաքապետարանի ենթակայության մարզադպրոցների հանրապետական տարբեր մրցաշարերի մեդալակիր և գավաթակիր սաները: Ազատ ըմբշամարտի, ձյուդոյի, սեղանի թենիսի և շախմատի պատանի 18 մարզիկ պայքարելու է լավագույն արդյունքների համար:  Ի դեպ, վերջինի` շատմատի մրցամարտերին մասնակացելու են  գրոսմայստերները:

Պատվիրակության անդամները, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով և շնորհավորելով մարզական թիմին, մաղթել են հաջող մրցելույթներ և  հաղթանակներ` բարձր պահելով Երևանի պատիվը:

Մարզիկներն ու մարզիչները իրենց հերթին շնորհակալություն հայտնելով՝ վստահեցրել են, որ շարունակելու են մարզական հաջողությունների լավագույն ավանդույթները և պայքարելու են հաղթական տեղերի համար` միաժամանակ նաև նշելով, որ իրենց համար մրցումների կարևորությունը երկու ժողովուրդների բարեկամությունն է:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Tags: