Ադրբեջանի ընդդիմադիր գործիչը հեռացել է Ազգային խորհրդի նախագահի պաշտոնից

Ռուստամ ԻբրահիմբեկովԱդրբեջանում հայտնի կինոդրամատուրգ, սցենարիստ Ռուստավ Իբրահիմբեկովը  հեռացել է ադրբեջանի ընդդիմադիր ուժերը միավորող Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի (Ազգային խորհուդ) նախագահի պաշտոնից: Այս մասին նա տեղեկացրել է “Ազադլըխ” թերթին տված հարցազրույցի ժամանակ, հաղորդում է “Հագին” կայքը:

Իբրահիմբեկովը իր հրաժարականի մասին խնդրագիրը արդեն ուղարկել է Ազգային խորհրդին:

“Կարծում եմ` Ազգային խորհրդի նախագահի պաշտոնից իմ դուրս գալը ճիշտ կլինի: Օբյեկտիվ պատճառներով ես երկար ժամանակ բացակայել եմ Ադրբեջանից: Հուսով եմ` նախագահի պարտականությունները իր վրա կվերցնի Ջամիլ Հասանլին: Վերջինս ապրում է Բաքվում և կարող է անմիջական մասնակցւթյուն ունենալ կազմակերպության գործունեության”,-ասել է Իբրահիմբեկովը:

Ռուստամ Իբրահիմբեկովն  այս պաշտոնը զբաղեցրել է սույն թվականի հունիսի 7-ից:

Tags: ,