Ադրբեջանը և ԵՄ-ն անցագրային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիր են ստորագրել

Ադրբեջան, ԵՄ,անցագրային ռեժիմՎիլնյուսում “Արևելյան համագործակցության” երրորդ գագաթնաժողովի շրջանակներում նոյեմբերի 29-ին Ադրբեջանի և Եվրոպական Միության միջև կնքվել է անցագրային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագիր:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալություն, այս համաձայնագիրը նախաստորագրվել էր դեռևս ընթացիկ տարվա հուլիս ամսին:

Անցագրային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագրով նախատեսվում է, որ որոշ կատեգորիաների անձանց համար վիզա ստանալու գործընթացը պարզեցվելու է, նվազեցվելու է վիզայի համար նախատեսված վճարը, կրճատվելու է անհրաժեշտ փաստաթղթերի թիվը:

Նշենք, որ այս համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն հաջորդ տարի Ադրբեջանի և ԵՄ-ի միջև ռեադմսիայի մասին համաձայնագիր ստորագրելուց հետո:

Tags: , ,