Ո՞ւմ է պատկանում Հայաստանի լավագույն մարզիկների որոշման նախաձեռնությունը

սպորտի նախՀայաստանի պորտի և երիտասարդության հարցերի նախարարության դահլիճում կայացավ 2013 թվականի մարզիկների լավագույն  տասնյակը որոշելու կարգի վերաբերյալ քննարկում:

Նոյեմբերի 8-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը նախարարության պաշտոնական կայքում հրապարակել էր նախարարության կողմից մշակված օլիմպիական և ոչ օլիմպիական մարզաձևերում մարզական արդյունքների գնահատման չափորոշիչների նախագիծը, իսկ դրանց վերաբերյալ մարզական լրագրողների և ֆեդերացիաների կողմից արված առաջարկներն ու դիտողությունները մինչև քննարկումը ներկայացվել էին գրավոր:

Քննարկմանը ներկա էին տարբեր լրատվական միջոցների լրագրողներ, մարզական ֆեդերացիանների  և մարզաշխարհի այլ ներկայացուցիչներ:

Քննարկումը վարեցին նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մհեր Անանյանը և նախարարության՝ Սպորտի  բարձրագույն  նվաճումների քաղաքականության  վարչության  հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության բաժնի պետ Լյովա Վարդանյանը:

Հանդիպումը միտված էր մարզական լրագրողների հետ համատեղ քննարկել և ի մի բերել լավագույն  մարզիկների ընտրություն կատարելու սկզբունքները՝ հնարավորինս բացառելով սուբյեկտիվ մոտեցումները:

Սկզբում ներկաները հնչեցրին իրենց առաջարկներն ու տեսակետները և ծավալվեց մասնագիտական  բուռն քննարկում:

Շուրջ 3 ժամ տևած հանդիպման ընթացքում հիմնական տեսակետները որ հնչեցին՝ վերաբերում էին  թիմային և անհատական մարզաձևերը գնահատելու մեխանիզմ մշակելուն, որը թույլ կտա արդարացիորեն  տարանջատել ու գնահատել թիմային և անհատական մարզաձևերում մարզիկների ցուցաբերած արդյունքները:

Ներկաները բարձր գնահատեցին նախարարության նախաձեռնությունը, նաև  իրենց դրական վերաբերմունքն արտահայտեցին առաջարկված գնահատման նախնական տարբերակի  վերաբերյալ՝ ընդգծելով սակայն, որ իրենցից շատերն ունեն մտավախություն, որ նախարարության առաջարկած միավորներով գնահատման պարագայում կունենան իրենց ներքին համոզմունքով ընտրություն կատարելու ավելի նվազ հնարավորություն:

Ուստի որպես իրավիճակի լուծում հնչեցին մի շարք առաջարկներ:

Այդուհանդերձ բուռն քննարկումներից ու բանավեճերից հետո  որոշվեց, որ տարվա լավագույն մարզիկի որոշման  հարցում չկատարվեն փոփոխություններ՝ միայն մեկ բացառությամբ ՝ թեկնածունների ցանկը որոշելու հարցը մարզական լրագրողների ցանկությամբ վստահվեց ՀՀ սպորտի և երիասարդության հարցերի  նախարարությանը:

Հ.Գ. Ի դեպ, նախկինում թեկնածուների ցանկ չէր էլ ներկայացվում, իսկ հետագայում դա արվում էր, որպեսզի է աղաղակող փաստեր չգրանցվեն: Մյուս կողմից էլ` եթե նախարարությունն է թեկնածուների ցանկը ներկայացնում, ուրեմն նախաձեռնությունը ոչ թե հասարակական կազմակերպությանն է, այլ` գերատեսչությանը…

Tags: , ,