Ֆրանսիայի կառավարությունը հրաժարվել է հասարակական վայրերում մահմեդական կանանց ավանդական` դեմքը ծածկող գլխանոցի արգելքը վերացնել: Երկրի քաղաքական ղեկավարությունն իր որոշումը բացատրել է ֆրանսիացիների աներեր համոզմունքով:
Քաղաքական գործիչների նման որոշումը 23-ամյա մահմեդական կնոջ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված հայցի պատասխանն է , որով կինը մեղադրել է Ֆրանսիայի իշխանություններին իսլամ դավանող բնակչության նկատմամբ բացահայտ խտրական վերաբերմունքում: Կինը փորձում է Եվրոպական դատարանին համոզել, որ փարաջան նույնքան անբաժան է իրենից, որքան ԴՆԹ-ն:
Ներկայում Եվրոպական դատարանը նրա դիմումն է ուսումնասիրում: Սպասվում է, որ վերջնական որոշումը կլինի հաջորդ տարի, սակայն Ֆրանսիայի իշխանությունները հիմա պնդում են, որ չեն պատրաստվում զիջումների գնալ, որոնք կարող են վտանգավոր հետևանքներ ունենալ ֆրանսիացիների համար:
Tags: խտրականություն