Սև ուրբաթը սկսվել է, առևտրամոլները գրոհել են խանութների վրա

437ԱՄՆ-ում մեկնարկել է սև ուրբաթը (ամենամեծ զեղչերի օրը): Գներն իջնում են ռեկորդային նիշերի, ժողովրդական ստվար զանգվածները փորձում են էժան գնով շատ ապրանք ձեռք բերել ու գրոհում են առևտրի կենտրոնների վրա: Շատերն անգամ նախորդ օրվանից  ճամբար են խփել խանութների մոտ: Փողոցում հսկայական հերթեր են, մարդիկ սպասում են խանութների բացմանը` ինչպես մարաթոնյան վազքի մեկնարկին:

Այս տարի շատ խանութպաններ որոշեցին խախտել ավանդույթն ու  վաճառքը սկսեցին հինգշաբթի, երբ երկիրը նշում էր Գոհաբանության օրը: Առևտրի ցանցերի աշխատողներին խոստացան աշխատանքային օրը փոխհատուցել տոներին մեկ օր հանգստով, իսկ  հյուրասիրությամբ սեղանները բացել առևտրի կենտրոնում:

Վերջերս ԱՄՆ-ը տնտեսական մի շարք ցնցումներ ունեցավ, այդ թվում ` շատ ձեռնարկություններում աշխատանքի դադար եղավ կապված կառավարության գործունեության ժամանակավոր դադարով: Ու զեղչերի լրացուցիչ մեկ օրը պետք է օգնի փոխհատուցելու կրած վնասը: