Իրանում տեղի ուենցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 8 մարդ, կան տասնյակ վիրավորներ

iran-earthquakeFars լրատվական գործակալության տվյալներով՝ հինգշաբթի երեկոյան Իրանի Բորզջան քաղաքի մոտակայքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է ութ և վիրավորվել 59 մարդ:

Fars –ը, մեջբերելով Իրանի ճգնաժամային ղեկավարման վարչության ղեակավար Հասան Քադամին, հայտնում է, որ վիրավորվածներից 12-ը ծանր վիճակում են գտնվում:

IRNA լրատվական գործակալության տեղեկություններով՝ երկրաշարժի հետևանքով վնասվել են բնակելի շենքեր, և ընդհատվել է որոշ շրջանների էներգամատակարարումը՝ ներառյալ Բորազջանի որոշ հատվածներ:

Քաղաքը գտնվում է Բուշեր նահանգում, որտեղ տեղակայված է նաև ատոմակայան: Ատոմակայանի վրա երկրաշարժի ունեցած ազդեցության մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Իրանի նախագահ Հասան Ռուհանին իր ցավակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին:

Tags: ,