Քննիչը փորձել է «վաճառել» գործը կարճելու որոշումը. Նոր մանրամասներ ավագ քննիչի ձերբակալությունից

կաշառքԿաշառք ստանալու պահին «բռնված» ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի 1-ին բաժանմունքի ավագ քննիչ, ոստիկանության կապիտան Էդգար Պետրոսյանի գործն արդեն Հատուկ քննչական ծառայությունում է: ՀՔԾ-ից խոստացել են այսօր հանդես գալ պաշտոնական հաղորդագրությամբ։   «Փաստինֆո»-ի ունեցած  հավաստի տեղեկությունների համաձայն` քննիչը փորձել է քաղաքացու վրա «վաճառել» գործը կարճելու մասին որոշումը։ Մասնավոր գանգատի հիման վրա  խարդախության հատկանիշներով հարուցված քրեական գործով քննիչին հանձնարարվել էր կարճել գործը, ով որոշել էր օգտվել առիթից եւ իր լիազորությունների սահմաններում կայացրած որոշման համար փող աշխատել՝ պահանջելով 1000 դոլար գործը կարճելու համար:     Ինչպես ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, նոյեմբերի 28-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների և ոստիկանության ներքին անվտանգության վարչության համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով՝ կաշառք ստանալու պահին բռնվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի 1-ին բաժանմունքի ավագ քննիչ, ոստիկանության կապիտան Էդգար Պետրոսյանը: Նա ոստիկանության համակարգում է 2006 թվականից:    Էդգար Պետրոսյանը ձերբակալվել է: Շարունակություն`սկզբնաղբյուր կայքում:

Tags: ,