Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության` Հայաստանի կազմակերպության նորընտիր վարչության` նոյեմբերի 28-ին գումարած անդրանիկ նիստում ատենապետ է ընտրվել Նարեկ Գալստյանը,հաղորդում է Փաստինֆոն: ՍԴՀԿ Հայաստանյան կազմակերպության նորընտիր ատենապետը, ով 2012 թ-ի սեպտեմբերից զբաղեցնում էր ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնը, այդ պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել: Այս որոշումը պայմանավորված է ՍԴՀԿ կանոնադրության պահանջով՝ կուսակցության վարչության անդամ չի կարող լինել նշանակովի պաշտոն զբաղեցնող անձը:
