Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնության չորրորդ տուրում աշխարհի գործող չեմպիոն Հայաստանի հավաքականը 1,5:2,5 հաշվով պարտվեց Չինաստանի թիմին:
Ըստ խաղատախտակների ներկայացնենք կատարվածը:
Լևոն Արոնյանը հաղթեց Լի Չաոյին, սակայն Սերգեյ Մովսիսյանը զիջեց Դինգ Լիրենին, Վլադիմիր Հակոբյանն էլ`Բու Քսյանջիին, իսկ Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղաց Հյու Յանցզիի հետ։
Մերոնք աշխարհի առաջնությունում առաջին անգամ սայթաքեցին:
Tags: շախմատ, սպորտ
