Ճապոնիայում ուղևորները հետ են հրել գնացքը՝ փրկելով դրա տակ մնացած կնոջը

Ճապոնիա,գնացքՈւղևորները, գնացքը հետ հրելով, փրկել են դրա տակ մնացած կնոջը:

Դեպքը տեղի է ունեցել Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի կայարաններից մեկում երեկ կեսօրին:

Ըստ տեղեկությունների՝ 60-նն անց կինը պառկած է եղել երկանթգծի ռելսերի միջև և օգնություն է կանչել:

Ճապոնական լրատվամիջոցները ենթադրում են, որ կինը փորձել է ինքնասպանություն գործել՝ մոտեցող գնացքի առջև նետվելով:

Սակայն կայարանի հայտարարության համաձայն՝ ուղևորները լսել են ռելսերի մեջ մնացած կնոջ ձայնը և օգնել նրան:

Տասնյակ մարդիկ կարողացել են հետ հրել գնացքը, և կայարանի աշխատակիցները նրան դուրս են բերել ու տեղափոխել հիվանդանոց:

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ երեկոյան ծանրաբեռնված ժամին տեղի ունեցած դեպքը ազդել է ավելի քան 26,000 ուղևորների վրա:

Այս տարվա հուլիսին Տոկիոյում ուղևորները կրկին օգնել էին ազատել հարթակի ճեղքի մեջ մնացած կնոջ՝ հետ հրելով գնացքի 32 տոնա կշռով վագոնը:

 

Tags: