Իսպանիան բռնի ցույցեր կազմակերպելու դեմ ծանր տուգանքներ է սահմանել

Իսպանիա,տուգանքներԻսպանիայի կառավարությունը հաստատել է նոր օրինագիծ, որը 30,000 եվրո (40,800 դոլար) տուգանք է սահմանում այնպիսի գործողությունների համար, ինչպիսիք են ազգային դրոշը վառելը, պետության հասցեին ուղղված վիրավորանքը կամ խորհրդարանի առջև լուրջ անկարգություն կազմակերպելը:

Քաղաքացիական անվտանգության օրինագիծը ներկայացրել է ներքին գործերի նախարար Խորխե Ֆերնանդես Դիեսը, որը մեծապես քննադատել են ընդդիմական կուսակցությունները, իրավական և հասարակական խմբերը՝ այն բոնորոշելով որպես տնտեսական ճգնաժամի դեմ կազմակերպվող ցույցերը ցրելուն ուղղված պահպանողական ղեկավարության ձեռնարկած քայլ:

Օրինագիծը, որը 1992թ-ի օրենքի փոփոխված ձևն է, մինչև 1,000 եվրո տուգանք է սահմանում նաև ցույցերի ժամանակ ոստիկանության սպային վիրավորելու կամ սպառնալու համար:

Նմանատիպ տուգանքներ են նախատեսված նաև ոստիկանության սպաների այնպիսի լուսանկարներ տարածելը, որոնք վտանգի տակ են դնում նրանց կամ ոստիկանության գործողությունները:

Օրինագիծը պետք է նաև հաստատի խորհրդարանը, որտեղ իշխող կուսակցությունը մեծամասնություն է կազմում:

 

Tags: ,