Չորս երեխաների մայրը իր 35 սմ երկարություն ունեցող եղունգների խնամքի համար 10,000 ֆունտ է ծախսել և դրանք չի կտրել ութ տարի շարունակ:
ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգից 54-
ամյա Լարու Դրամոնդը եղունգները սկսել է աճեցնել 13 տարեկան հասակից՝ այդ կերպ վերացնելով եղունգներ կրծելու իր սովորույթը:
Այժմ նա եղունգներին իր երեխաների նման է վերաբերվում և 12 ժամ շարունակ անց է կացնում գեղեցկության սրահում դրանք խնամելու համար:
Լարուն հարյուրավոր դոլարներ է ծախսում իր եղունգները ներկելու և քարերով զարդարելու համար:
Ութ թոռնիկների տատիկը հայտնում է, որ ինքը ամենուր գրավում է մարդկանց ուշադրությունը, որոնք հետաքրքրվում են իր անսովոր եղունգներով:
Չնայած որոշ մարդիկ սարսափում են դրանց տեսքից՝ Լարուն նշում է, որ ինքը ցանկանում է եղունգները ավելի երկարացնել:
Մինչև վերջին ութ տարին Լարուն եղունգները 7 սմ-ից ավել չէր երկարացնում, սակայն հետագայում որոշում է որքան հնարավոր է երկարացնել դրանք:
Լարուն յուրաքանչյուր օր 30 րոպե է անցկացնում իր եղունգները մաքրելով և ամիսը մեկ անգամ 100 ֆունտ է վճարում դրանք ձևավորելու և ներկելու համար, որը տևում է 12 ժամ:
