Շերը հայտնել է, որ ինքը չի նշում Գոհունակության օրը: 67-ամյա երգչուհին Twitter-ի իր էջում կատարած գրառման մեջ տոնը անվանել է մեծ հանցանք:
Երկրպագուների հարցին, թե ինչ նկատի ունի հանցանք ասելով, նա պատասխանել է, որ նա նկատի ունի տեղաբնիկների հողերը խլելը և նրանց ծաղկախտով վարակելը:
Շերի մայրական կողմի նախնիները չերոկի տեղաբնիկ ցեղից են: Նա հավատացած է, որ Գոհունակության օրը տոնում է նոր հաստատվողների հողեր գողանալը բնիկ ամերիկացիներից, որոնք «սեփականություն» հասկացության զգացողություն չունեին:
Չնայած տոնին ընդդիմանալուն՝ Շերը իր ընկերներին ուրախ օր է մաղթել:
Tags: Գոհունակության տոն, Շեր
