Հրաչիկ Հովհաննիսյանն իր նախկին կնոջը ծեծելու՝ մարմնի տարբեր մասերին հարվածելու և չպարզված գործիքով կնոջ ձախ ձեռքը այրելու, ընդհանուր առմամբ, առողջության կարճատև քայքայումով նրա առողջությանը թեթև վնաս պատճառելու համար դատապարտվել է տուգանքի 100 հազար դրամի չափով,հաղորդում է Փաստինֆոն:
Դատարանը մասնակի է բավարարել նաեւ կնոջ քաղաքացիական հայցը. Հրաչիկ Հովհաննիսյանից հօգուտ Անահիտ Գրիգորյանի պետք է բռնագանձվի 30 000 ՀՀ դրամ՝ որպես հանցագործության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցում: Տուժողը քաղաքացիական հայցով խնդրել էր դատարանից ամբաստանյալից հօգուտ իրեն բռնագանձել ընդհանուրը 130 000 ՀՀ դրամ՝ շուրջ 30 հազար ինքը ծախսել է բուժման նպատակով դեղորայք գնելու, իսկ 100 000 ՀՀ դրամը վճարել է փաստաբանին իրեն իրավական օգնություն ցուցաբերելու համար:
Ընդ որում, նշենք, որ նախկին ամուսինը, ներկայիս ամբաստանյալ Հրաչիկ Հովհաննիսյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել։ Ըստ նրա ներկայացրած վարկածի, 2013 թվականի հունիսի 18-ին ժամը 00:30-ի սահմաններում Երևան քաղաքի Տիչինայի 1-ին նրբանցքի թիվ 2 հասցեի տանը իր և նախկին կնոջ միջև վիճաբանություն առաջացել է, քանի որ վերջինս չի վերադարձրել իրեն պատկանող համակարգիչը, սակայն պնդել, թե ինքը նրան չի հարվածել, որևէ առարկայով ձեռքը չի այրել և մարմնական վնասվածքներ չի պատճառել:
Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում
Tags: բռնություն, իրավունք