Թուրքական «Հյուրիյեթը» գրում է աշխարհով մեկ հայտնի կանանց «FEMEN» շարժման նոր նախաձեռնության մասին: Շարժման ակտիվիստները մասնակցել են ճապոնական հեռուստատեսությամբ հեռարձակվող «Bazooka» հաղորդմանը, ինչպես նաև սոցիալական ցանցերի օգտատերերի հետ կիսվել Տոկյո կատարած ճամփորդության ժամանակ տեղի ունեցած մի միջադեպի պատմությամբ:
Հայտնի է դարձել, որ «FEMEN»-ի ակտիվիստները Տոկյո են մեկնել թուրքական ավիաուղիներին պատկանող մի ինքնաթռով, որի անձնակազմը ճանաչել է կանանց: Թուրքական ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռներում ուղեկցորդուհիներին մուգ գույնի շրթներկ կիրառելու արգելքի ժամանակ ֆեմինիստական շարժման ներկայացուցիչները իրենց աջակցությունն էին հայտնել ընկերության աշխատակիցներին: Ահա ինքնաթիռի անձնակազմը անձամբ է շնորհակալություն հայտնել ֆեմինիստներին և շամպայն հյուրասիրել նրանց: «Ազատություն թուրք կանանց, ոչ իսլամացմանը երկնակամարում» կոչերը ակտիվիստները զետեղել են սոցմեդիայում:
Tags: «FEMEN», Թուրքական ավիաուղիներ, ուղեկցորդուհիներ